Այսօր 08:20-ի սահմաններում Նոր նորքի 7-րդ զարգվածի բնակչից ստացել ենք տեղեկատվություն, առ այն, որ ընտանիքի անդամը, որն այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և որի անունը նախապես հանվել է ընտրացուցակից, այսօր կրկին «վերադարձել» է ընտրացուցակ:
Հարցին՝ ինչո՞ւ է ՀՀ-ից բացակայող ՀՀ քաղաքացու անունը հայտնվել ընտրացուցակում, ընտրահանձնաժողովի պատասխանատուները պատասխանել են՝ մի վախեցեք, իր փոխարեն ոչ ոք չի քվերակի` մյուս բոլոր հարցերով հորդորելով դիմել անձնագրային բաժին:









































