Պետերբուրգում կբացվի Դմիտրի Մեդվեդևի պատմական ժառանգության կենտրոն: Այս մասին հայտարարել է Բորիս Ելցինի պատմական ժառանգության կենտրոնի ներկայացուցիչը: Նրա խոսքերով` թանգարանային ցուցանմուշների շարքում կներկայացվի նախագահի iPhone-ը:
Ինչպես գրում է Marker.ru-ն, Դմիտրի Մեդվեդևի պատմական ժառանգության կենտրոնը կարող է հայտնվել արդեն 2013-ին՝ նրա հարազատ քաղաքում: Համաձայն «Նախագահների պատմական ժաառանգության կենտրոնների մասին» օրենքի` լիազորությունները ստանձնելուց մեկ տարի հետո նախագահը կարող է իր վարչակազմին հանձնարարել նախապատրաստել իր նախորդի անվան կենտրոն ստեղծելու առաջարկ: Ավանդաբար այդ կենտրոնները կառուցվում են նախկին նախագահների հայրենի քաղաքներում:
Հավանաբար այնտեղ կներկայացվի Ռուսաստանում հայտնված առաջին iPhone 4-ը, որը Սթիվ Ջոբսն էր նվիրել Մեդվեդևին 2010 թվականի ամռանը` նորույթները վաճառքի հանելու նախօրեին: Սարքը նախատեսված էր ամերիկյան AT&T օպերատորի ցանցի համար, այդ իսկ պատճառով այն նախագահի կողմից չի օգտագործվել:
Դմիտրի Մեդվեդևի մամլո ծառայությունում այս տեղեկությունը դեռևս չեն հաստատել:
Դմիտրի Մեդվեդևը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 14-ին, Լենինգրադում:
2008 թվականի մարտի 2-ին կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակով դարձել է ՌԴ 3-րդ նախագահը:










































