ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնական այցով ժամանել է Բանգլադեշ` ավարտելով այցելությունը Չինաստան: РБК-ի փոխանցմամբ` Բանգլադեշում Քլինթոնը կմնա մայիսի 5-6-ը:
Այս ընթացքում Քլինթոնը նախատեսում է հանդիպել երկրի վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բանակցությունների գլխավոր թեման լինելու է ԱՄՆ-ի և Բանգլադեշի միջև տնտեսական հարաբերությունները: Քննարկվելու է նաև Բանգլադեշում կայունություն հաստատելու հարցը, որտեղ վերջին ժամանակներս մի քանի զանգվածային ընդդիմադիր ցույցեր են տեղի ունեցել:
Ինչպես նաև կքննարկվի երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներում, այդ թվում` ռազմական: Ենթադրվում է, որ կարևոր թեմա է լինելու նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը։









































