ԱՄՆ-ի Դաշնային առևտրի կոմիտեն կարող է տուգանել Google համացանցային ընկերությանը՝ Apple Safari–ի օգտատերի այցելության հաճախականության մասին տվյալներ հավաքելու համար, քանզի այդ տեղեկատվությունը փակ է:
10 մլն դոլար կազմող տուգանքի համար հիմք, կարող է դառնալ Google ընկերության կողմից մեղքի ընդունումը` FTC-ի հետ անցած տարվա համաձայնագիրը խախտելու վերաբերյալ: Այդ համաձայնագիրը ստորագրվել էր երկու ընկերությունների միջև տեղեկատվության արտահոսքից հետո, որը տեղի էր ունեցել 2010 թ. Google Buzz ծառայության թողարկման ժամանակ: Այն ներառում է իր մեջ Google-ի պարտավորությունը` փակ տվյալների վերաբերյալ չիրականացնել ապօրինի և օգտատերերին թյուրիմացության մեջ գցող քայլեր:










































