LiveJournal-ի սոցիալական կապիտալը, որը որոշում է բլոգերի «հեղինակավոր լինելը», հասանելի է դարձել բոլոր կիրիլիկ օրագրերի ու հանրույթների համար: Այս մասին իր բլոգում հայտարարել է LiveJournal Russia-ի ղեկավար Իլյա Դրոնովը:
Սոցիալական կապիտալը կախված է մի քանի չափորոշիչներից, սակայն ռեսուրսի ադմինիստրացիան չի բացահայտել դրանց ամբողջական ցուցակը: Ընդ որում` բազմիցս հիշատակվել է, որ նշանակություն ունի ոչ թե բլոգերի հետևորդների թիվը, այլ դրա ակտիվությունը:
Նոր համակարգը կոչված է փոխել բլոգերի վարկանիշի ձևավորման սկզբունքը դրանց բաժանորդագրվածների թվով, ինչը հեշտությամբ կարող էր խաբեբաների կողմից ուռճացվել: Սակայն հունվարին նոր վարկանիշը գործարկվեց միայն 2000 օրագրի ու հանրույթի համար, որոնք ունեն առավելագույն թվով սոցիալական կապիտալ:
Իլյա Դրոնովը գլխավորել է LiveJournal-ի ռուսական ստորաբաժանումը 2011թ. նոյեմբերի կեսից: Նրա գալուստով սկսվել էր փոփոխությունների փուլը ռեսուրսում` փոխվել էր ռեսուրսի դիզայնը, անհետացել գովազդը:









































