Sunday, 07 06 2026
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա

Ֆրանսիայում մեծ հակակրանք կա Սարկոզիի նկատմամբ. Աշխեն-Վալերի Գործունյան

Վաղը Ֆրանսիայում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այս փուլի ընթացքում մրցելու են գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը: Ֆրանսիայում իրականացվող սոցիոլոգիական հարցումների արդյունքում առաջատար դիրքերում է սոցիալիստ թեկնածուն: «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախօրեին ինչ տրամադրություններ կան հասարակության շրջանում:

«Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր, ֆրանսահայ Աշխեն-Վալերի Գործունյանը նշեց, որ
Ֆրանսիան կիսված է երկու թեկնածուների միջև, դա և մտահոգիչ է, որովհետև Ֆրանսիայում հասարակությունը բաժանված է աջերի և ձախերի: «Մենք մտածում ենք, որ երևի Ֆրանսուա Օլանդը կշահի, որովհետև Ֆրանսիայում անցկացված սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ նա առջևում է: Ժողովուրդը պետք է որոշի. եթե մեծամասնությունը պետք է Օլանդին ընտրի, ուրեմն նա պետք է դառնա նախագահ, և իրեն մաղթում ենք, որ ճիշտ քաղաքականություն տանի, որ Ֆրանսիան ավելի մեծ տնտեսական խնդիրներ չունենա: Բայց ես, այնուամենայնիվ, իմ քվեն տալու եմ Նիկոլա Սարկոզիին, թեև մենք ընտանիքով մի քիչ ավելի ձախի կողմն ենք»,- ասաց Գործունյանը` հավելելով, որ 10 տարի ձախերը կառավարել են, այսօր հերթն աջերինն է: Նա նկատեց, որ գործող նախագահ Սարկոզիի նկատմամբ մեծ հակակրանք է ստեղծվել, և Ֆրանսիայում շատերը Սարկոզիի կերպարը չեն սիրում:

Հարցին՝ ո՞րն է դրա պատճառը, պատասխանեց, որ նա մի քանի սխալ է արել, և դա նման պատկեր է ձևավորել: «Երբ նա առաջին անգամ ընտրվեց նախագահ, շատ թանկ ռեստորանում տոնեց իր հաղթանակը, որը հասարակությանը դուր չեկավ: Դա նրա առաջին սխալն էր, քանի որ ժողովուրդը նման բաներ չի սիրում: Երկրորդ սխալն այն էր, որ ամեն տարի Ֆրանսիայում կազմակերպվող գյուղատնտեսական մեծ ցուցահանդեսին Սարկոզին գնաց և ներկաներից մեկին հայհոյեց այն բանից հետո, երբ իրեն հայհոյել էին»,- պատմեց Գործունյանը` հավելելով, որ դա անընդունելի է Ֆրանսիայում: Նա նշեց, որ մեծ թվով ձախ ընկերներ ունի, որոնք սկզբունքորեն չեն քվեարկելու գործող նախագահի օգտին:

Աշխեն-Վալերի Գործունյանը նաև իր մտահոգությունը հայտնեց երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ՝ ասելով, որ զարմանում է, թե ինչպես համերգը չդադարեցվեց: Ըստ նրա` նման միջադեպերի հնարավորությունը պետք է լավ պատրաստված լինի և համապատասխան միջոցներ ձեռք առնվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում