Ներգաղթի միջազգային կազմակերպությունը և սուդանյան իշխանությունները համաձայնության են եկել 15 հազար հարավսուդանցիների հայրենադարձության վերաբերյալ:
Սուդանից Հարավային Սուդանի անջատումից հետո հարց առաջացավ հյուսիսում բնակվող հարավցիների հայրենադարձության մասին:
Ավելի վաղ Խարտումը 350 հազար հարավային սուդանցիների մինչև ապրիլի 1-ը ժամանակ էր տվել, որ նրանք կողմնորոշվեն` ցանկանո՞ւմ են լքել երկիրը, թե՞ ոչ: Սակայն նրանց մեծ մասը չէր տեղավորվել նշված ժամանակում:










































