Նախօրեին Սիրիայում զինվորականները կրկին կրակ են բացել ցուցարարների վրա: MIGnews-ը հաղորդում է, որ սպանվել է 43 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավոր են:
Սիրիական ընդդիմության կայքերում տեղադրվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են զինվորականները կրակում անզեն մարդկանց վրա: Զանգվածային ցույցերը, որտեղ մարդիկ են սպանվել, տեղի են ունեցել Դամասկոս, Իդլիբ, Համա և Հալեպ քաղաքներում:
Դրա հետ մեկտեղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Սիրիայում բռնության մակարդակը կրճատվել է, չնայած նրան, որ զինադադարի համաձայնությունը երկու կողմերից էլ ամեն օր խախտվում է:
Ավելի վաղ ՄԱԿ-ի դիտորդները հաղորդում էին, որ երկու կողմերն էլ հրաժարվում են կատարել խաղաղ կարգավորման ծրագրի պայմանները:










































