Վերջապես հայտարարվել են Անգլիայի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն մարզչի և լավագույն ֆուտբոլիստի անունները:
Լավագույն է ճանաչվել «Ուիգան Ատլետիկ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, ում ղեկավարության ներքո ապրիլին անցկացված 5 հանդիպումներում թիմը 3 հաղթանակ է գրանցել` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի(1:0), «Արսենալ»-ի (2:1) և «Նյուքասլ Յունայթեդ»-ի (4:0) նկատմամբ:
Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Էվերտոն»-ի հարձակվող Նիկիցա Ելավիչը, որն ապրիլին կայացած Պրեմիեր լիգայի իր մասնակցությամբ 3 հանդիպումներից յուրաքանչյուրում դուբլ է հեղինակել:








































