Իսպանական մամուլը հայտնում է, որ «Սանթոս»-ի նախագահ Լուիս Ալվարու դե Օլիվեյրան չափազանց կտրուկ և միանշանակ հայտարարություն է արել` թիմի հարձակվող Նեյմարի ու «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» հետաքրքրված էր Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն վերջինս երկարաձգել է «Սանթոս»-ի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2014 թվականը:
«Մոուրինյոն կարող էր ոչնչացնել Նեյմարի տաղանդը: Բանն այն է, որ նրա համար կարգապահությունը ամենակարևոր տարրն է: Աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկի ապագան վտանգված կլիներ: Անգամ միտքը, որ Նեյմարը կարող էր հանդես գալ Մոուրինյոյի թիմում, ինձ սարսափեցնում էր»,- հայտարարել է «Սանթոս»-ի նախագահը:








































