Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում իշխող Հանրապետական կուսակցության կազմակերպած միտինգի ժամանակ պայթել են գազով լցված փուչիկները: Պայթյունի հետևանքով հիվանդանոցում հայտնվել է ավելի քան 100 մարդ:
Հայաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ որպես պայթյունի պատճառ է նշվում ներկաներից մեկի կողմից ծխախոտ վառելը: Չնայած պայթյունին՝ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է միտինգի հրապարակ և ելույթ է ունեցել հանրության առջև:








































