Քիմ Քարդաշյանը ցանկանում է անհապաղ ամուսնալուծվել Քրիս Համֆրիսից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Քիմի իրավապաշտպանը, բայց նա նաև հայտնել է, որ Համֆրիսը դեռևս փորձում է չեղյալ համարել ամուսնությունը:
Lifeline Live-ը հաղորդում է, որ Քարդաշյանի իրավաբան Լաուրա Ուեսերը դատավորին այսօր ասել է, որ կարծում է, որ Համֆրիսն ու լրատվամիջոցների ուշադրությունը դանդաղեցնում են իրավական գործընթացը: Իրավաբանն ասել է, որ ամուսնալուծության գործընթացն ավելի երկար է տևում, քան զույգի 72 օր տևած ամուսնությունը:
Ուեսերն ասում է, որ ամեն ինչ շատ պարզ է, բայց եթե Համֆրիսը շարունակի պնդել, որ ամուսնությունը խարդախության վրա էր հիմնված, ապա նա ստիպված կլինի կատարել բոլոր դատական վճարումները:









































