Այս պահին վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ Հանրապետության հրապարակում տուժածները 54 հոգի են՝ տարբեր աստիճանի այրվածքներով: Մի մասն արդեն օգնություն ստացել և տուն են գնացել:
Իսկ այս պահին ծանր այրվածքներ ստացածները կենտրոնում դեռևս մեկ ժամ էլ կմնան մինչև ցավազրկողներն օգնեն:
Պայթյունի հետևանքով հիմնականում այրվել են տուժածների ձեռքերը, որոշ մարդկանց դեմքի վրա փոքրիկ այրվածքներ կան:
Հարցին, արդյոք պատճառները հայտնի են, վարչապետը պատասխանեց, որ այս պահին ոստիկանապետն իր մոտ խորհրդակցություն է անցկացնում, և պատճառների մասին անհրաժեշտ տեղեկատվություն կտարածվի: Հիմնականում տուժածներն ուսանողներ են՝ ԵՊԼՀ, մանկավարժական և այլ համալսարաններից:









































