Լուրեր են տարածվել, որ «Բավարիա»-ն պայմանավորվածություն է ձեռք բերել գերմանացի հրաշամանուկ Միտչել Վայզերի հետ: Սակայն փաստ չէ, որ նա հենց այս ամառ կտեղափոխվի ակումբ:
Բայց, ինչպես երևում է, Վայզերը անձամբ է ընտրել «Բավարիա»-ն: Նա կա՛մ հաջորդ տարի կտեղափոխվի Մյունխեն, կա՛մ հենց այս տարի, սակայն արդեն «Քյոլն»-ին փոխհատուցում վճարելուց հետո:
Վայզերը ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է «Քյոլն»-ի կազմում, ով խաղացել է Բունդեսլիգայում (նորամուտի ժամանակ նա 17 տարեկան 310 օրեկան էր):
Միտչել Վայզերը կարող է խաղալ աջ և ձախ վինդերի, նաև աջ պաշտպանի դիրքում:







































