Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժումը որոշել է հետաձգել մայիսի 6-ին նշանակված հանրահավաքը: Այս մասին հայտնել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանրահավաքի հետաձգման պատճառն այն է, որ Բաքվի գործադիր իշխանությունները հրաժարվել են համապատասխան տեղ հատկացնել այդ ակցիայի համար: Դրա հետ կապված՝ «Հասարակական պալատը» մտադիր է պիկետ կազմակերպել Բաքվի գործադիր իշխանության շենքի առջև:











































