РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանում 3518 մարդ տուժել է երեկ Իրաքի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժից: Զոհեր չեն գրանցվել: Երկրաշարժի հետևանքով լրջորեն տուժել է 50 ավան ու գյուղ, որոնք կործանվել են 30-80 տոկոսով:
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է իրանական Դեզֆուլ քաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա՝ տեղական ժամանակով ժամը 02.09-ին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.5 մագնիտուդ:
Նշվում է, որ Իրանը մտնում է երկրագնդի 10 ամենասեյսմիկ գոտիների թվում:









































