Արգենտինայի հայազգի թենիսիստ Դավիդ Նալբանդյանը Բելգրադի մրցաշարի երկրորդ փուլում վստահ հաղթանակ է տարել սլովենացի հաղթող Ալյաժ Բեդենեի նկատմամբ` 6:4, 6:3 հաշվով:
Դիմակայությունը տևել է շուրջ 1 ժամ 20 րոպե: Դավիդն իրացրել է 4 բրեյք 9-ը հնարավորից: Նա պարտություն է կրել 1 գեյմում:
Քառորդ եզրափակչում 30-ամյա Նալբանդյանի հակառակորդը կլինի բրազիլացի Ժուան Սոուզը: