Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կից գիտական կենտրոնի առաջատար խորհրդական Շերման Կատցը երեկ Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցության հարցը:
Կատցը նշել է, որ ԱՀԿ-ի 155 անդամ երկրներն Ադրբեջանը ճանաչում են որպես զարգացած երկիր, թեև ԱՀԿ-ի կանոններով՝ մի շարք արտոնություններ են սահմանված զարգացող երկրների համար: Կատցը հայտարարել է, որ ԱՀԿ-ին անդամակցելու համար նպատակահարմար է համարում, որ Ադրբեջանն օգտվի Վիետնամի փորձից, որն Ադրբեջանի նման 13 տարի (1994-2007) բանակցել է ԱՀԿ-ի հետ:
Կատցն իրատեսական չի համարել 2013 թվականին ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցելը: