Wednesday, 10 06 2026
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

ՀԱԿ-ԲՀԿ քաղաքական ամուսնության մասին խոսք լինել չի կարող. Ս. Դեմիրճյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև քաղաքական ամուսնություն է կնքվել՝ ասաց, որ դրա մասին խոսք լինել չի կարող:

Ըստ նրա՝ լավ կյանքից չէ, որ այդպիսի միասնական շտաբներ են ստեղծվում: «Բոլորս հոգնել ենք այդ խոսակցություններից: Պետք է պարզապես նորմալ ընտրություններ անել, իսկ դա իշխանությունը կարող է ապահովել, սակայն կեղծիքները կրում են համակարգային բնույթ, իսկ սոցիոլոգիական հարցումները ֆոնն են պահպանում»,- նշեց Ստեփան Դեմիրճյանը՝ հավելելով, որ ամբողջական գնահատական կտա ընտրություններից հետո, սակայն, նրա խոսքով, այս իշխանությունները և արդար ընտրություններն անհամատեղելի են: Ստեփան Դեմիրճյանի կարծիքով՝ իշխանության կողմից առավելագույնս օգտագործվում են վարչական ռեսուրսն ու ընտրակաշառքը:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀԱԿ-ի շանսերը, Ս. Դեմիրճյանը պատասխանեց՝ կանխատեսումներ չի ցանկանում անել, սակայն ՀԱԿ հանդիպումներն ընտրողների հետ, երեկվա ամփոփիչ հանրահավաքը հիմք են տալիս ենթադրելու, որ ՀԱԿ-ը ծանրակշիռ ներկայություն կունենա ԱԺ-ում: Ըստ նրա՝ ՀԱԿ հանդիպումներին մարդիկ գալիս են կամավոր, տարատեսակ ճնշումներ են կիրառվում, որպեսզի մարդիկ չգան հանրահավաքի, սակայն միևնույն է՝ վերջին հանդիպումները շատ ջերմ էին, և մարդիկ ակնկալիքներ ունեն ՀԱԿ-ից:

Անդրադառնալով ՀԱԿ մեծամասնական թեկնածուներին՝ ՀԺԿ նախագահն ասաց, որ շատերը հաղթող թեկնածուներ են, եթե, իհարկե, կրկին շատ ընտրակեղծիքներ չլինեն: Ս. Դեմիրճյանը դրական համարեց միջազգային դիտորդների ներկայությունը՝ հավելելով, սակայն, որ պետք չէ նրանց հետ կապել ամեն ինչ: «Պետք է հասարակությունը չհանդուրժի կեղծիքներ»,- նկատեց ՀԺԿ ղեկավարը: Նա նաև գերադասեց ՀԱԿ կազմելիք կոալիցիայի մասին խոսել ընտրություններից հետո:

Ստեփան Դեմիրճյանի կարծիքով՝ եթե ՀԱԿ-ը հայտնվի ԱԺ-ում, կշահի հասարակությունը, քանի որ ԱԺ-ում կլինի սկզբունքային ուժ, իսկ հակառակ դեպքում կկորցնի հասարակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում