Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Առաջիկայում դժվար թե հնարավոր լինի հասնել ԼՂ խնդրի կարգավորմանը

Առաջիկա տասնամյակի ընթացքում դժվար թե հնարավոր լինի հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, կարծիք են հայտնել Եվրամիության փորձագետները «Համաշխարհային միտումները մինչև 2030 թվականը» զեկույցում, որը ֆինանսավորել է Եվրամիության կառավարությունը՝ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները պարզելու նպատակով։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, փորձագետները փաստել են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ճանապարհ կարող են հարթել Հայաստանի և Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունների խորացումն ու հայ – թուրքական հարաբերությունների կարգավորումը։

«Ղարաբաղյան խնդիրը Հարավային Օսիայից ու Աբխազիայից ավելի դժվարին է, որովհետև այստեղ ներգրավված են տարածաշրջանի մի քանի դերակատարներ», – կարծիք են հայտնել եվրոպացի փորձագետները և փաստում. – «Ռուսաստանը այն կարգավորելու մեծ կամք է դրսևորում, սակայն երկուստեք աճող աննախադեպ արմատականացումը ցույց է տալիս, որ դրսի ուժերի ջանքերը սահմանափակ են կարգավորումը առաջ տանելու հարցում»։

Վերլուծելով առկա իրավիճակը՝ փորձագետները միաժամանակ ընդգծել են, որ այս հակամարտության կարգավորումը կարող է հսկայական դրական ազդեցություն ունենալ Կովկասի քաղաքական ու տնտեսական զարգացման վրա։

Զեկույցը լավատես չէ նաև տարածաշրջանի մյուս հակամարտությունների՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցում, նշելով, որ դրանցում ներքաշված երկրները գնալով արմատականացնում են դիրքորոշումները, ինչը ապագայում շատ դժվար կլինի հաղթահարել։

«Շատ հնարավոր է, որ Հարավային Օսիան և Աբխազիան դառնան Ռուսաստանի տնտեսական կառույցների հետ առավել ինտեգրված երկրներ», – փաստել են եվրոպացի փորձագետները՝ ընդգծելով. – «Ռուսաստանը չի վերանայի երկուսի անկախությունը ճանաչելու մասին որոշումը, ինչը խարխլում է Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ համատեղ կարգավորում գտնելու ջանքերը»։

Առաջիկա 20 տարիների հնարավոր զարգացումների շարքում փորձագետները նաև փաստում են, որ մինչ այդ Թուրքիան առավել մեծ ազդեցություն կունենա միջազգային ասպարեզում, սակայն դժվարանում են կանխատեսել՝ արդյոք մինչև 2030 թվականը Թուրքիան վերջնականապես կհաջողի՞ անդամակցել Եվրամիությանը։

Մինչ այդ, ըստ եվրոպացի փորձագետների, Թուրքիան պետք է մի շարք մարտահրավերներ հաղթահարի, այդ թվում՝ արձագանքի հայերի և քրդերի պահանջներին ու իրավունքներին, ապահովի սեփական էներգետիկ անվտանգությունը և բնական ռեսուրսների լավ կառավարումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում