Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը երեկ օրենք է ընդունել, ըստ որի՝ օտար քաղաքացիներին թույլ է տրվում անշարժ գույք գնել երկրում: Օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով օտարազգիներին թույլատրվում է վաճառել երկրի յուրաքանչյուր նահանգի ընդհանուր տարածքի 10 տոկոսից ոչ ավելին և մեկ գնորդին 30 հեկտարից ոչ ավելի:
Նախկինում այն երկրների քաղաքացիներին էր թույլատրվում Թուրքիայում անշարժ գույք գնել, որոնցում նույն կերպ կարող էին վարվել Թուրքիայի քաղաքացիները: Նշվում է, որ օտարերկրացիները երկար էին սպասել այս որոշմանը:









































