Մայիսի 3-ին, ժամը 16.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի 17Ա շենքի թիվ 53 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» և «1-03» ծառայությունները:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերվել է 1938թ. ծնված Ա.Մկրտչյանի դին:







































