Նվազագույնը 16 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Բաջաուր մարզի Կխար քաղաքի շուկայում տեղի ունեցած պայթյունից: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Սպանվածներից չորսը եղել են տեղացի ոստիկաններ»,- Agence France-Presse-ի հետ զրույցում հայտարարել է Կխարի ադմինիստրացիայի չինովնիկներից մեկը: Ադմինիստրացիայի ներկայացուցչի խոսքով` պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որը դեպքի վայր է գնացել ոտաբոբիկ:
Ավելի վաղ Բաջաուրում տեղի էր ունեցել զինված բախում Պակիստանի զինված ուժերի և ապստամբ թալիբների միջև:









































