ՖԻՖԱ-ի ղեկավարությունը հայտարարել, որ ապրիլ ամսից փորձարկելու է գոլերի գրանցման նոր` «ավտոմատ համակարգ»: Կընտրվեն Դանիայի առաջնությունից երկու խաղեր, կամ մեկ խաղ` հավաքականների միջև:
Hawk-Eye անվանումով մյուս համակարգը, որը գտնում է Ֆուտբոլային միությունների միջազգային համագումարի ուսումնասիրության շրջանակներում, կփորձարկվի մայիսի 16-ին` «Իսթլեյ» և «Թոթթոն» թիմերի միջև կայանալիք խաղում:
Ինչպես հաղորդում է բրիտանական մամուլը, վերջնական որոշումը տեխնոլոգիաների կիրառման մասին կկայացվի 2012թ. հուլիսի 2-ին` հերթական համագումարի ժամանակ:








































