Wednesday, 10 06 2026
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը

Քոչարյանի խոսքը, ԲՀԿ-ի գործը

Չնայած Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, թե ընտրություններին մոտ Ռոբերտ Քոչարյանն անպայման ասելու բան կունենա, այնուհանդերձ՝ առայժմ նա լուռ է և որևէ հայտարարություն չի արել, մինչդեռ ընտրության քարոզարշավի ավարտին մնացել է երեք օր, իսկ մայիսի 5-ը լռության օր է: Չի բացառվում, որ Քոչարյանը պարզապես ուզում է խոսել մայիսի 5-ին, երբ բոլորը լուռ կլինեն, ու իր ձայնն էլ ավելի հնչեղ կլինի, ինքը «միակը» կլինի, որ այդ օրը կխոսի, և բոլորը ստիպված կլինեն լսել միայն իրեն: Հնարավոր է, որ սա է Քոչարյանի հաշվարկը: Իհարկե, այդ օրը քարոզչությունը արգելված է, բայց հազիվ թե Քոչարյանը մտադիր է որևէ ուժի օգտին քարոզչություն անել: Դա թերևս շատ պրիմիտիվ կլիներ:

Ռոբերտ Քոչարյանն ամենայն հավանականությամբ կանի բազմանշանակ մի հայտարարություն, որում առաջին հայացքից չի լինի կոնկրետություն, որը չի ունենա կոնկրետ թիրախ, սակայն կպարունակի ենթատեքստեր, որոնք հիմք կտան քվեարկությունից անմիջապես առաջ շատերին անել տարբեր եզրահանգումներ և այդպիսով որոշակիորեն ինտրիգներ մտցնել գործընթացի մեջ:

Միևնույն ժամանակ, այն, որ Քոչարյանը ձեռնպահ է մնում հայտարարություններից, նույնպես զարմանալի չէ: Ի վերջո, ներկայումս գործընթացները գնում են նրան զգալիորեն ձեռնտու հունով: Հայ ազգային կոնգրեսը կուլ է տվել ԲՀԿ խայծը և փաստորեն աշխատում է այդ կուսակցության օգտին, որում էլ զգալիորեն ավելացել է Քոչարյանի դերակատարությունը՝ ի դեմս Վարդան Օսկանյանի գործողությունների: Կոնգրեսը կատարում է թե ԲՀԿ անուղղակի և ուղղակի քարոզչությունը, թե նաև հակաքարոզչություն է իրականացնում անուղղակի կամ ուղղակի կերպով բոլոր այն ուժերի դեմ, որոնք փորձում են տեսնել ԲՀԿ խաղի իրական խորքերը:

Դաշնակցությունը ևս առայժմ տեղավորվել է քոչարյանական պատկերացումների ծիրում, Սերժ Սարգսյանը մնացել է իսկապես մենակ, և այդ պարագայում Ռոբերտ Քոչարյանը թերևս խնդիր չունի աչքի ընկնել ավելորդ հայտարարություններով և առիթ տալ խոսակցությունների, թե ինքն է այս ամենի ետևում կանգնած: Եվ այդ իսկ պատճառով հնարավոր է, որ նա պարզապես վերանայել է հայտարարություններ անելու իր մտադրությունները: Ըստ ամենայնի, Քոչարյանը պարզապես հայտարարության միջոցով ծրագրում էր որոշակիորեն խառնել Սերժ Սարգսյանի խաղաքարտերը: Սակայն քանի որ ներկայումս երկրորդ նախագահին դա հաջողվում է անել, այսպես ասած, առանց ավելորդ խոսքերի, նա, բնականաբար, ձեռնպահ է մնում գործը խոսքով փչացնելու վտանգից և գերադասում է գործնականում հաստատել «մեր խոսքը գործ է» ԲՀԿ-ական կարգախոսը, պարզապես մի փոքր խմբագրմամբ՝ «իմ խոսքը ԲՀԿ-ի և Կոնգրեսի գործն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում