Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ արտագնա հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ մեծ հաճույքով է գնում այդ թիմի մարզադաշտում կայանալիք հանդիպմանը:
Պորտուգալացի մասնագետը նշում է, որ նման խաղադաշտերում անցկացրած հանդիպումների ընթացքում պայքարի և հաղթանակի ցանկություններն ավելանում են:
«Ինձ համար շատ հաճելի է, որ իմ թիմը խաղալու է Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում: Երկրպագուներն այստեղ մինչև վերջին վայրկյանն աջակցում են իրենց թիմին, իսկ հակառակորդներին, մեղմ ասած, այնքան էլ չեն համակրում: Սակայն նման խաղադաշտերում «Ռեալ»-ն իրեն լավ է զգում: Ես և սաներս շատ մեծ ցանկություն ունենք Իսպանիայի չեմպիոն դառնալու, ուստի այս խաղին պայքարելու ենք հաղթանակի համար»,- հայտարարել է Մոուրինյոն:





































