ՀՀԿ համամասնական ցուցակի 9-րդ տեղում գտնվող Գագիկ Մինասյանն իր գործընկերների շրջանում եզակիներից է, եթե ոչ միակը, որ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է «Բիթլիս-մեն» ՍՊԸ-ի՝ իրեն պատկանող 25% բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի եկամուտները ձևավորվել են միայն ԱԺ աշխատավարձից` 3.47 մլն դրամ տարեկան: Փաստորեն, «Բիթլիս-մեն»-ից շահաբաժին չի ապահովվել: 2012 թ. մարտի 1-ի դրությամբ Գ. Մինասյանն ունեցել է 2 մլն դրամ և 10 հազ. դոլար դրամական միջոցներ:
Գ. Մինասյանը շարժական գույք կամ 8 մլն դրամը գերազանցող որևէ իր չի հայտարարագրել, իսկ անշարժ գույքից նշել է միայն Կոտայքի Քարաշամբ գյուղում 0.05 հա տարածքով հողամասը:








































