ՀՀԿ նախընտրական շտաբ է գործում Ագարակի արվեստի դպրոցում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արթուր Ավթանդիլյանը:
Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսվում է, որ թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ:
Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները:







































