ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մայրը նախագահի մանկության ընթացքում գաղտնի կապի մեջ է եղել նրա հոր հետ: Այս տեղեկությունը բացահայտվել է նոր հրատարակված գրքի միջոցով:
Daily mail-ը գրում է, որ Էն Դունհամը Բարաք Օբամայի հորը անընդհատ տեղեկություններ է հաղորդել որդու մասին 1960-70-ական թվականներին:
Միայն 1980-ական թվականներին է ներկայիս նախագահը իմացել ծնողների գաղտնի կապի մասին, բայց երբեք չի ներել հորը մանկության տարիներին իր կյանքից բացակայելու համար:
Այս պնդումներն արվել են նոր գրքում, որը գրվել է Բարաք Օբամայի խորթ քույր Աումայի կողմից: Գրքում նա գրում է, որ իրենց հայրը Օբամայի մասին հաճախակի տեղեկություններ է ստացել, երբ եղել է Քենիայում:











































