Ըստ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների` սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղևորաշրջանառության համախառն ծավալը 2012թ. հունվար-մարտին կազմել է 728.7 հազ., այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները՝ 398 հզ. 180:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` տարվա առաջին 3 ամիսներին ՀՀ ժամանել են 186 հզ. 393, մեկնել՝ 211 հզ. 787 քաղաքացիներ: Բացասական հաշվեկշիռը` 25 հզ. 394: Մինչդեռ 2011 թ. նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների բացասական հաշվեկշիռը եղել էր 19 հզ. 543:
Ընդ որում՝ մեկնող քաղաքացիների գերակշիռ մասը՝ 144 հզ. 682-ը, 16-62 տարեկան են:











































