Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Եթե ժողովուրդը ոչխար է, դուք էլ առնվազն լավ հովիվ պետք է լինեք (տեսագրություն)

 «Առաջին լրատվականի» Սիրանկյուն հաղորդաշարի հյուրն է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

– Տիկին Խանջյան, միշտ Հայաստան եք գալիս «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Այս անգամ մի քանի ամիս շուտ եք եկել: Ի՞նչն է առիթ հանդիսացել, և արդյոք «Ոսկե ծիրանին» չի՞ խանգարի և կգա՞ք նաև ամռանը:

 – Բացարձակ չի խանգարի, քանի որ ես «Ոսկե ծիրանի» ստեղծվելուց շատ առաջ էլ շատ եմ եկել Հայաստան` շատ տարբեր առիթներով, եկել եմ կոնֆերանսների Ցեղասպանության շուրջ,  եկել եմ հարսանիքի, անձնական հետաքրքրությամբ և այլն: Միշտ փորձում եմ օգտագործել Հայաստան գալու բոլոր առիթները: Այս անգամ Երևանը գրքի մայրաքաղաք լինելն է այցելությանս պատճառը, Զորյան հիմնադրամի միջոցով գրքի ցուցահանդես են կազմակերպում, նաև ապրիլի 24-ին կարողացա պատվել մեր ցավալի պատմությունը:

 – Հայաստանի կենսական վիճակը, Արցախի պատմական հարցերը միշտ Ձեզ մտահոգել են, Դուք այն կարծիքին եք, որ այս իշխանությունը քիչ է մտահոգ այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում` նախընտրական Հայաստանում կա՞ արդյոք իշխանությունն ընտրությունների միջոցով փոխելու ցանկություն:

 – Իշխանությունն ընտրությունների միջոցով կարելի է փոխել, բայց դա նվազագույնը  երկու բան է նշանակում. նախ՝ ժողովուրդն իր ձեռքը պետք է վերցնի ոչ միայն պարտականությունը, այլև նկատողությունը,  ժողովուրդը պետք է ունենա կամք, հավատա իր կամքին, որ կարող է իր կամքով շատ բան փոխել: Մեծ ցավ եմ ապրում, քանի որ այն տպավորությունն ունեմ, որ ժողովուրդը հուսահատ վիճակում է և կորցրել է թե՛ իր՝  ընտրություններին մասնակցելու պարտականության իմաստը և թե՛ իր հետաքրքրության իմաստը քաղաքական գետնի վրա: Առհասարակ կառավարության իմաստն այն է, որ պետք է ծառայի ժողովրդին, այլապես այն իրավունք չունի գոյության, նա պետք է մտածի ժողովրդի մասին, բայց շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, այդ խավը կարող է մոռանալ և կամ անտեսել, բայց ժողովուրդը ունի իր պարտականությունը, որ չլքի իր ունեցած ուժը: Տպավորություն ունեմ, որ ժողովուրդն իր կամքը չի հաստատում մասնակցելով: Մասնակցությունը հեշտ բան չէ, կարող ես դժվարություններ հաղթահարել, բայց քաղաքացիական հասարակությունն ունի իր դերակատարությունը:

 – Տիկին Խանջյան, մի կողմից արտագաղթը մեծացել է, մյուս կողմից` քաղաքացիական  հասարակության կղզյակներ են առաջացել, պայքարում են բանակում բարեփոխումների, հանրային տարածքի վերադարձի համար, արդյոք տեսնո՞ւմ եք քաղաքացիական հասարակության վերարթնացումը:

 – Հետաքրքրական է, որ երիտասարդությունը դեռ Հայաստանում է, սա շատ ուրախալի է այն ֆոնին, երբ մեծ թվով գյուղերը դատարկված են, մեծ քանակությամբ գնում են Մոսկվա, Ամերիկա, բայց տեղի երիտասարդությունն է, որ բերում է քաղաքացիական կղզյակներ, և կարևոր է, որ այդ քաղաքացիական նախաձեռնություններին քաջալերենք, և ընդհանուր առմամբ հստակ տվյալների վրա պետք է աշխատել և ոչ թե միայն տպավորությունների: Մենք այնպիսի համակարգի մեջ ենք, որ տպավորությունների վրա ենք հաստատում իրողություններ, բաց այսպես փոփոխության հնարավորությունը չենք կարող ճիշտ օգտագործել: Պետք է ամեն քաղաքացի փաստեր ունենա ձեռքի տակ, որը ռիթմ կապահովի և պրոցես կստեղծի: Մենք կառավարության մոտ թափանցիկություն չենք տեսնում, ուրեմն պետք է կարողանանք կառավարիչներին պարտադրել: Ես կարծում եմ, որ մենք դեռ ունենք սովետական համակարգի գործընթացներ, Հայաստանին ֆիզիկապես մոտ Ռուսաստան ունենք, հաճախ եմ ասում՝ Հայաստանը մի փոքր Ռուսաստան է իր կառավարչական գետնի վրա` այն իմաստով, որ խոսում ենք ժողովրդավարության մասին, սակայն իրողության մեջ միայն անհատներ են, որ ձևով ժողովրդավար են:

 – Խորհրդային անցյա՞լն է խոչընդոտում գիտակցության ուշ փոփոխությանը:

 – Որոշ չափով՝ այո, բայց, ինչպես ասացի, հետևում ենք Ռուսաստանի  գործընթացներին Արևմուտքում և շատ լավ գիտենք, որ Պուտինի բոլոր ձևակերպումներն ամենադեմոկրատականը չեն, կոռուպցիայի մեծ հարց կա  Ռուսաստանում, կան նաև ազատ արտահայտման խնդիրներ, Ռուսաստանում լրագրողներ սպանվեցին:

 – Կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանն է Հայաստանի դեմոկրատիան ուշացնում:

 – Կարող է ուշացնում է, բայց Հայաստանն էլ իր օրինակով  հետևում է Ռուսաստանի ձևակերպումներին, քան Արևմուտքի ձևակերպումներին: Հայաստանում խոսքի ազատություն կա բավական չափով, բայց խոսքը մոտ չէ գործին: Օրինակ` Մաշտոցի պուրակ գնացի, սա հետաքրքրական պայքար է, սկզբնական այս քայլերը ոչ միայն գնահատում եմ, այլ նաև ուրախանում, այս ուղղությամբ շատ ավելի գործեր կան անելու: Նախ` պետք է մտածես, հետո գիտակցության բերես խոսքով, հետո նոր անցնես գործողության:

 Հայաստանում շատ են խոսում կոռուպցիայի մասին: Այսօր Եվրոպայում կամ Ամերիկայում երբ ասում ենք հայ, միանգամից ասոցացնում են արտագաղթի  ձևով, իսկ ինչու չենք կարող մշակութային ձայնով խոսել մեր ժողովրդի հետ: Մեր երիտասարդները կարևոր է հասկանան այդ ուժը, որ ներքին ունենք: Պետք է հավատալ, որ պահանջատեր լինելը մեր պարտականությունն է, ոչ միայն կարելիությունը:

 – Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը հնչեցնում են «Հավատանք, որ փոխենք»  կարգախոսը, արդյոք հավատալով կարո՞ղ ենք հավատանք, որ փոխենք:

 – Ես տեսա այդ ցուցապաստառը, բայց ինչի՞ հավատանք և ինչո՞ւ հավատանք, այդ մեկը չկար, եթե ես լինեի Հայաստանի բնակիչ, կասեմ` պարոն Սարգսյան, շնորհակալ եմ այս առաջարկի համար, բայց դուք ի՞նչ է, որ առաջարկում եք, ինչի՞ն պետք է հավատամ և ինչո՞ւ հենց ձեզ պետք է հավատամ և ոչ այլ քաղաքական առաջնորդներին: Ես տեսա՞ ձեր վերջին տարիների աշխատանքը, որ հավատամ, որ փոփոխությունը լավ ձևով առաջարկեք: Հոյակապ է, անցյալ տարի էլ ես տեսա կանաչի ավելացում, Երևանի անունով նստարաններ, բայց այս ամենը մակերեսային փոփոխություններ են  և միայն Երևանին են պատկանում, քսան մետր Երևանից այն կողմ սարսափելի իրողություն է:

 – Հետևե՞լ եք մյուս կուսակցություններին, որի գործունեությունը կառաձնացնեք:

 – Որևէ կուսակցություն չի կարող լինել հարյուր տոկոսով ճիշտ կամ լավը, բայց ընդհանրապես ես կհետաքրքրվեմ այն կուսակցություններով, որ նոր կոնցեպցիաներ են առաջ քաշում և նպատակ ունեն զորացնելու դեմոկրատիան, քաղաքացիական հասարակության ուժը: Այն, ինչ տեսա ներկա կառավարության ընթացքում, դեմոկրատիան լավագույն ձևով չի ընդառաջել: Երբ հայ-թուրքական արձանագրություններն էին ստորագրվում, ես հիշում եմ խոսակցություններ, երբ ինձ ասացին, որ ես Հայաստանի հպատակ չեմ, իրավունք չունեմ այդ ձևով խոսել, բայց իբրև սփյուռքի հպատակ, ինձ ասացին՝ Հայաստանի կառավարությունը գիտի ինչ անի, ժողովրդի գաղափարը կապ չունի, որովհետև մենք գիտենք՝ ինչն է լավը: Իբրև դեմոկրատիայի զավակ, Արևմուտքի հպատակ, որտեղ դեմոկրատիան հստակ իմաստ ուներ, մի քիչ խնդալու առաջարկ էր, որ ՀՀ բոլոր ժողովրդի նպատակները գիտի: Մեր ժողովուրդը ոչխար չէ, ես իմ երկու ականջով լսեցի, որ մեր կառավարիչները ասում են՝ մեր ժողովուրդը ոչխար է, ես չեմ հավատում, բայց ասացի, որ եթե դուք հավատում եք, որ մեր ժողովուրդը ոչխար է, դուք նվազագույնը շատ լավ հովիվ պետք է լինեք, որովհետև մենք խելացի ժողովուրդ ենք, հավատում ենք ուսման, կրթության, իբրև ժողովուրդ, որն ունի լեզու, գիտի արտահայտվել, եթե առիթ լինի, ճնշում չդնեն, մենք ժողովուրդ ենք, որ դեռ չունենք դեմոկրատիա, ժողովուրդ ենք, որ անդադար իրար հետ խոսենք, ոչ թե իրար հսկենք:

– Իսկ վերջին տարիներին կա՞ր Հայաստանում ընդդիմություն, որը աչքի ընկավ:

 – Այո՛, հստակորեն եղան ընդդիմություններ, որոնք որոշ չափով հաջողություն ունեցան, որոշ չափով ձախողվեցին: Ես հավատում եմ, որ այս ընտրությունները տարբեր ձևակերպումներ են մեր ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ այդ ընդդիմությունները կարևոր ձևակերպումներ են մեր ժողովրդի համար, նվազ ցավալի պայմանների մեջ, մահեր տեղի ունեցան, կան երկրներ, որտեղ սա կպատահի, ուր իսկապես դեմոկրատական ազատություն չկա: Հայաստանում շատ փոփոխություններ են պետք: Իմ ակնարկները հայի ազգային ակնարկներ են սփյուռքից: Մեկ այլ խնդիր ունենք` սփյուռքը և Հայաստանը չգիտեն իրար հետ ինչպես խոսել: Քսան տարի առաջ կհուսայի և կկարծեի, որ այդ խոսակցությունը կլինի:

 – Տեսակետ կա, որ Հայաստանը սփյուռքին կթու կովի տեղ կարծես դրած լինի:

 – Հայաստանը ասում է՝ դուք ով եք, մեր իրողությունը չգիտեք, այստեղ չեք ապրում, սփյուռքը ասում է, բայց մենք գիտենք Հայաստանի լավագույն շահերը որոնք են: Այս երկուսի միջև միջին տեղ կա, որը չենք գտել: Այսօր ունենք Սփյուռքի նախարարություն, որը որոշակի գործեր անում է, բայց հիմնական գործերը չեն արվում: Հիմնական խոսակցությունները այնտեղ չեն: Այդ լուրջ խոսակցությունները երբեմն դժվար ձևով պետք է ի հայտ գան, բայց չպետք է դա արգելք հանդիսանա: Դժվարը հետաքրքրական մի անցք է, բայց դժվարը պետք է անցնես և 20 տարի հետո սփյուռքը և Հայաստանը իրար հետ խոսելու լեզու չեն գտել: Երբ ես Հայաստան եմ գալիս, հանդիպումներ եմ ունենում, գեղեցիկ տպավորություններ եմ ունենում, շատ գեղեցիկ է, երբ սփյուռքից եկածը այստեղ ամուսնանում է, սիմվոլիկ է, բայց բավարար չէ: Մենք Հայաստանում սփյուռք ասելով` տուրիզմ ենք տեսնում: Չկա իսկական խոսակցություն սփյուռքի և Հայաստանի միջև: Հայաստանին օգնեք նյութապես, բայց մենք գիտենք՝ Հայաստանին ինչ է պետք, վստահ եմ՝ այս մեկը ճիշտ է, բայց ոչ ամբողջապես:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում