Գերմանական լրատվամիջոցների տեղեկատվությամբ` Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը բարձր կարծիք ունի Գերմանիայի ազգային հավաքականի մասին:
Կայզեր Ֆրանցը գտնում է, որ ֆուտբոլիստների ընտրության հարցում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին, պարզապես, ժպտացել է բախտը:
«Մեր հավաքականներում բարձրակարգ ֆուտբոլիստների պակաս երբեք չի զգացվել: Բայց Լյովի տրամադրության տակ է բոլոր ժամանակների լավագույն թիմը: Գերմանիայի ազգային հավաքականի 23 մարզիկներն էլ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են: Նման կազմ մենք դեռ չենք ունեցել»,- հայտարարել է Բեկենբաուերը:








































