2011թ. ընթացքում Վրաստանը կունենա 1000 հատ էլեկրական մեքենա: Ինչպես փոխանցում է http://www.newsgeorgia.ru-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վեռա Կոբալիան: Նրա խոսքով, կառավարությունը աշխատում է «Կանաչ Վրաստան» հնգամյա ծրագրի վրա: «Էլեկտրական մեքենաների մի մասը պետք է հավաքվի վրաստանում, որը կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր և այս ուղղությամբ ներդրողների հետ արդեն աշխատանքներ են տարվում»,- ասել է Կոբալիան: