Նախկին բիթլ Ռինգո Սթարը Eurythmics խմբի նախկին վոկալիստի հետ մյուզիքլ կնկարահանի: Մյուզիքլը կոչվելու է «Անցք ցանկապատում» ու նկարահանվելու է Paramount ստուդիայի կողմից: Այս մասին հայտնում է Deadline.com -ը:
Ֆիլմը կպատմի լեռնահանքային քաղաքի դպրոցականների մասին, որոնք որոշում են ստեղծել երաժշտական խումբ: Սյուժեի հեղինակներն են Սթարն ու Ստյուարտը, նրանք էլ մտադիր են գրել երաժշտությունը, իսկ Դևիդ Հարրիսը գրում է սցենարը:
Պատրաստվում են հրավիրել երաժշտական բազմաթիվ տեսահոլովակների հեղինակ, շվեդ Յունաս Օկերլունդին` որպես մյուզիքլի ռեժիսոր:










































