Եգիպտոսի նախագահական ընտրությունների կոմիտեն խոստանում է աննախադեպ միջոցներ ձեռք առնել, որպեսզի թույլ չտա ընտրությունների արդյունքների կեղծումներ: Այս մասին հայտնում է եգիտական «Ալ-Ահրամ» թերթը:
Պարբերականի տվյալներով` քվեարկության համար կիրառվելու են ճկուն, թափանցիկ արկղեր, որոնցից յուրաքանչյուրը զինվելու է էլեկտրոնային կոդ ունեցող փականով: Բացի դրանից, այդ արկղերը մինչ ձայների հաշվարկի ուղարկելը ավանդական ձևով դրոշմվելու են: Քվեաթերթիկները պաշտպանության մի քանի համակարգ են ունենալու՝ ի տարբերություն անցած տարվա խորհրդարանական ընտրությունների:
Ընտրական կոմիտեն բարձր մասնակցություն է ակնկալում, որի պատճառով ընտրատեղամասերի քանակը ամբողջ երկրով մեկ ավելացվել է 13-ով:
Նախատեսվում է, որ նոր նախագահ կցանկանա ընտրել 50 մլն բնակչության 70%-ը:
Ընտրության արդյունքները հայտարարելու է ԿԸՀ-ն: Ընտրությունների ընթացքին կարող են հետևել թեկնածուների դիտորդները, ինչպես նաև անկախ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:











































