«Գրավիր» բողոքի շարժումը ԱՄՆ-ում կազմակերպել է բողոքի զանգվածային ցույցեր` կապված Աշխատավորների օրվա հետ: Այս մասին հայտնում է rbc-ն:
Այսպես, Նյու Յորքում շարժումը ծրագրում է փակել մի շարք կամուրջներ, որոնք միացնում են Մանհեթեն կղզիները` քաղաքի գործարար հատվածը Նյու Յորքի ու Ջերսի Սիթիի մյուս շրջանների հետ: Սան Ֆրանցիսկոյում նրանք կարգելափակեն մատչումը «Ոսկե դարպասներ» կամրջին: Բացի այդ` քաղաքային տրանսպորտի աշխատակիցները ևս գործադուլներ են անելու:
Սիեթլում, համաձայն «Գրավիր Սիեթլը» ծրագրի, քաղաքի գործարար կենտրոնում կանցկացվի զանգվածային միտինգ: Լոս Անջելեսում ակտիվիստները պլանավորել էին հեծանվավազք, որը քաղաքի կենտրոնում ավարտվել է միտինգով :
ԱՄՆ խոշոր քաղաքների իշխանությունները արդեն բնակիչներին զգուշացրել են հնարավոր խցանումների մասին ու կոչ են արել պահպանել զգոնություն:
«Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժումը սկիզբ է առել Նյու Յորքում՝ 2011թ. սեպտեմբերի 17-ին, ու տարածվել երկրի մի քանի խոշոր քաղաքներում ու Եվրոպայում:
Շարժման մասնակիցները պահանջում են հարուստների համար սահմանել մեծ հարկատեսակներ, հանդես են գալիս գործազրկության ու ֆինանսական ինստիտուտների գործունեության դեմ` այն բնորոշելով որպես «ֆինանսական ահաբեկչություն»:










































