Կալիֆոռնիայում խաբեությամբ 30 մլն դոլար յուրացնելու մեջ մեղադրվող ձեռնարկատեր Սեմյուել Քոհենը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է BBC-ն, յուրացրած գումարներով շքեղ կյանք վարող ձեռնարկատիրոջ կենսակերպը դատավորն անվանել է «անպարկեշտ էքստրավագանտություն»:
Գոյություն չունեցող հիմնադրամին կատարված հանգանակությունների հաշվին Քոհենն իրեն թույլ է տվել վարձել շքեղ կալվածք՝ ամսական 50 հազար դոլար վճարով, շրջել անձնական ինքնաթիռով, հսկայական գումարներ ծախսել ոսկերչական խանութներում և այլն:
Նրա գործունեությունը կողմնակիորեն «նպաստել է» հոլիվուդյան դերասան Դենի Գլովերի ղեկավարած բարեգործական հիմնադարամի ոչնչացմանը: Դատավորի խոսքերով՝ դատավճռի ընթերցումից հետո Քոհենը զղջման ոչ մի նշան ցույց չի տվել:









































