«Լոս Անջելես Լեյքերս»-ի կենտրոնական Էնդրյու Բայնումը «Դենվեր»-ի հետ առաջին խաղում (103:88) կրկնեց NBA-ի փլեյ-օֆի մեկ խաղում բլոքշոթերի ռեկորդը: Նրա հաշվին գրանցվեց 10 ընդհատված նետում, ինչպես նաև 10 վաստակած միավոր և 13 խլում:
«Ուրախ եմ, որ օգնեցի թիմիս: Ինչո՞ւ թաքցնել. բլոքշոթերի մեծ քանակը միակ հնարավորությունս է թրիփ-դաբլ անելու համար»,- ասել է Բայնումը:






































