IRIB News-ի փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունից արտոնագիր է ստացել հայրենական արտադրության Shahed ուղղաթիռների ու Iran-140 ծովային պարեկության ինքնաթիռների ստեղծման համար: Այդ արարողությանը ներկա է գտնվել պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Վերջինս հայտարարել է, որ Իրանի կողմից Shahed ուղղաթիռների ու Iran-140 ծովային պարեկության ինքնաթիռների արտադրությունն ամբողջովին համապատասխանում է միջազգային չափորոշիչներին:
Իրանն արդեն իսկ արտադրել է Shahed ուղղաթիռների մոդելներ և դրանք ներկայացրել 2009 թվականի մայիսի 24-ին: Ուղղաթիռը պատրաստվել է երկու տարբերակով՝ որպես հարձակման թեթև ուղղաթիռ և ծովային պարեկության ուղղաթիռ:
Ինչ վերաբերում է Iran-140 ինքնաթիռներին, ապա այն իր արտաքին տեսքով նման է ռուսական Ан-140-ին: Այն կարող է տեղավորել 52 ուղևոր, առանց լիցքավորման հաղթահարել 3000 կիլոմետր (1900 մղոն) տարածություն:









































