Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «9-րդ ալիք» հեռուստաընկերությունը սկսել է իր կանոնավոր հեռարձակումները: Հեռուստաալիքի ղեկավար Կախա Բեկաուրին հայտարարել է, որ հեռարձակումների ողջ ցանցը ձևավորվելու է ամռանը: «9-րդ ալիքի» կարգախոսն է «Ամեն ինչ սկսվում է հարցից»:
Աստիճանաբար հեռուստալիքով նորությունները կհեռարձակվեն շուրջօրյա ռեժիմով, հեռուստաալիքի լրագրողների հետ խորհրդակցություններ են անցկացնելու CNN-ից, BBC-ից և արևմտյան այլ հանրահայտ ԶԼՄ-ներից հրավիրված մասնագետները:
Հիշեցնենք, որ 1990-ական թվականների վերջին գործել է Բիձինա Իվանիշվիլի «9-րդ ալիք»-ը, որը, սակայն, վերացվել է 2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած վարդերի հեղափոխությունից հետո:








































