Բաներ կան, որ շատ քիչ հավանական են. այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման միտք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է, որ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն որպես նախագահի թեկնածու առաջադրի իրեն՝ Հովհաննիսյանին:
Պատգամավորը նաև նկատեց, որ ամեն ինչ թելադրում է իրավիճակը, և չի բացառվում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական տարբեր ուժերի ջանքերով բողոքի միասնական ալիք բարձրանա:
«Միաժամանակ քաղաքացու շահերը միասնականորեն պաշտպանելու նախաձեռնությունները ոչ մի կապ չունեն քաղաքական դաշինքների հետ»,- հստակեցրեց նա՝ խուսափելով պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր է՝ բողոքի միասնական ալիքը հասնի փողոց:
Ամփոփելով՝ Վահան Հովհաննիսյանը հրաժարվեց նաև պատասխանել հարցին, թե ՀՅԴ-ն հատկապես ի՞նչ միջոցներով է պատրաստվում վերահսկել ընտրությունների ընթացքը:









































