Ամերիկյան Այովա նահանգի դատախազները փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել երկու օդաչուի, որոնք վախեցրել են հազարավոր չվող թռչունների` փոքր բարձրության վրա թռչելով նրանց տակով:
ԱՄՆ-ում գործում է դաշնային օրենք, համաձայն որի` օդաչուներին արգելվում է անհանգստացնել կենդանիներին, թեև օրենքը գործնականում չափազանց քիչ է կիրառվում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փոլ Օսթինին ու Քրեյգ Մարտինին մեղադրանքն է ներկայացվել այդ օրենքը խախտելու մեջ: Նրանց սպառնում է մեկ տարվա ազատազրկում, ինչպես նաև թեթևշարժիչային ինքնաթիռի բռնագրավում:
Երկու օդաչուներն էլ խոստովանել են, որ 2011 թ. նոյեմբերի 16-ին մի քանի անգամ թռչել են Սեյլորվիլ լճի վրայով 10 մ բարձրության վրա` խուճապ առաջացնելով հազարավոր հավալուսների, բադերի, սագերի և այլ թռչունների շրջանում, որոնք ամեն աշուն դադար են առնում լճի մոտ:
Սակայն նրանց փաստաբանները կարծում են, որ անհանգստացնելով թչուններին՝ նրանք հանցագործություն չեն կատարել: Գործով հիմնական լսումները նախատեսված են 2012 թ. մայիսի 30-ին:








































