Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ինչն է խանգարում ԼՂ-ին լինել ազատ երկիր

«Առաջին լրատվականը» փորձագետ Գեղամ Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում «Freedom House» և «Human Rights Watsch» կազմակերպությունների զեկույցները, որոնցում խիստ քննադատություն կա ուղղված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի իշխանություններին: Հիշեցնենք, որ «Freedom House» կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղը համարել էր ոչ ազատ երկիր: Գեղամ Բաղդասարյանն ասաց, որ ԼՂ-ում իշխանական և իշխանամետ շրջանակները չեն ընդունում «Freedom House»-ի գնահատականները և հարց են բարձրացնում, թե զեկույցի հեղինակներն արդյոք եղել են ԼՂ-ում, ինչ չափանիշներով են տվել այդ գնահատականները: Գեղամ Բաղդասարյանի կարծիքով Լեռնային Ղարաբաղի ներկայիս վիճակն ավելի մոտ է «ոչ ազատ»-ին, քան` «ազատ»-ին: Սակայն նա երկուսն էլ համարում է ամոթալի: «Ես չեմ հասկանում, թե ինչն է խանգարում ԼՂ իշխանություններին, որպեսզի ԼՂ-ն դառնա ազատ երկիր`համաժողովրդական այսքան նվիրումից, ժողովրդի այսքան համբերատարությունից, համազգային նվիրումից ու աջակցումից հետո»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը: Փորձագետի համար անհասկանալի է մնում, թե ինչու են Լեռնային Ղարաբաղում բոլոր քաղաքական ուժերը հավաքվել մի տանիքի տակ, ինչու ժամանակին ՀՅԴ-ն և «Շարժում-88»-ը միացան իշխանությանը, որոնք անհարիր են ժողովրդավարությանը: «Եվ այսօր համազգային միասնականության անվան տակ ստեղծվել է մի մթնոլորտ, որը բացառում է բանավեճն ու մրցակցությունն ընդհանրապես»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը: Նրա կարծիքով` հենց այդ մթնոլորտն է երկիրը զրկում մրցունակ լինելու հեռանկարից: Նա կոռեկտ չհամարեց այն հարցը, թե ինչ պետք է անել, որ Արցախում ձևավորվի ընդդիմություն: Գեղամ Բաղդասարյանը տխուր է համարում, որ Լեռնային Ղարաբաղում որպես կազմակերպված ուժ, չկա ընդդիմություն: Իսկ որպեսզի ԼՂ-ում կանանա ընդդիմությունը, ըստ Գեղամ Բաղդասարյանի, պետք է պայմաններ ստեղծել երկրի զարգացման համար: Նա չարիք է համարում, որ իշխանություններն են փորձում ընդդիմություն ձևավորել, և նշեց, որ ԼՂ իշխանությունները զերծ են մնացել այդ գայթակղությունից: Նա կարծիք հայտնեց, որ այսօր պատերազմի վերսկսման համար չկան բարենպաստ պայմաններ, թեև վտանգը միշտ կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում