Australian Open-ի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը 3 սեթում (4:6, 2:6, 3:6 ) անսպասելի պարտություն կրեց իր հայրենակից Դավիդ Ֆերերից և դուրս մնաց հետագա պայքարից: Ֆերերը կիսաեզրափակիչում կհանդիպի բրիտանացի Էնդի Մարեյի հետ, որն իր հերթին պարտության մատնեց ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովին (7:5, 6:3, 6:7, 6:3): Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում միմյանց կհանդիպեն աշխարհի երկրորդ և երրորդ ռակետներ Ռոջեր Ֆեդերերն ու Նովակ Ջոկովիչը:
Կանանց պայքարում նույնպես արդեն հայտնի էին առաջին կիսաեզրափակիչի մասնակիցները. Կարոլին Վոզնյաչկին և Նա Լին: Այսօր պարզ դարձան նաև մյուս կիսաեզրափակիչի մասնակիցների անունները: Վերա Զվոնարյովան 2 սեթում ( 6:2, 6:4) հեշտ հաղթանակ տարավ Պետրա Կվիտովայի նկատմամբ, Կիմ Կլայստերսը 6:3, 7:6 հաշվով պարտության մատնեց Ագնեշկա Ռադվանսկային:








































