Բրիտանական բանակը եւ իսրայելական UAS Tactical Systems Ltd.-ը կկնքեն 70 մլն դոլարի պայմանագիր: Ընկերությունն այդ գումարով բրիտանական բանակին կտրամադրի անօդաչու ինքնաթիռներ, որոնք կզբաղվեն տեղեկությունների հավաքագրմամբ, հետախուզմամբ:
Պայմանագրի ժակետը 1,5 տարի է: Այս պայմանագրով, փաստորեն, երկարացվում են 2007 եւ 2009թթ. հաստատված համանման պայմանագրերը:
Իսրայելական ընկերությունը կտրամադրի Hermes 450 տեսակի անօդաչու ինքնաթիռներ` անհրաժեշտ սարքավորումներով եւ ծրագրային ապահովմամբ, կօգնի դրանք սպասարկելուն եւ կուսուցանի բրիտանացի մասնագետներին: