Ավստրալիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի գիտնականների միջազգային խումբը համակարգչային տեխնիկայի ոլորտում հեղափոխական հաջողություն է գրանցել: Նրանք ստեղծել են իոնային բյուրեղ, որն ունակ է աշխատել որպես գերհզոր քվանտային համակարգիչ:
Նախագծին մասնակցող Սիդնեյի համալսարանի գիտնական Մայքլ Բիրսիկի խոսքով՝ ստեղծված «սարքը» իրենից ներկայացնում է «իոնային թակարդում լողացող 300 ատոմ»: Այն աշխատում է քվանտային մեխանիկայի, այլ ոչ թե դասական հիմքի վրա: Նրա ներուժը պատկերավոր գնահատելու համար՝ ավստրալացի գիտնականն ասել է, որ քվանտային համակարգչի հզորությունն ունենալու համար դասական համակարգչի չափսը պետք է լինի տիեզերքի չափ:
Ավստրալացի գիտնականը հայտնում է, որ դեռևս խոսքը նախնական արդյունքների մասին է, առջևում բազմաթիվ աշխատանքներ կան: