Չարլզ Դիկենսի սնահավատ լինելը բացահայտվել է աճուրդի միջոցով, որի ընթացքում վաճառվել է նրա David Copperfield գրքի ստորագրված անձնական օրինակը:
Daily Mail-ը գրում է, որ գրքի վաճառքի միջոցով պարզվել է, որ գրողը պատրաստ էր ինչ-որ մեկին նվիրել իր սեփական օրինակը` ինքն իրեն անեծքից փրկելու համար:
Սնահավատության համաձայն՝ եթե դանակը տրվում է որպես նվեր, ապա նվերը տվողի ու ստացողի հարաբերությունները կարող են վատանալ: Վատ բախտից խուսափելու համար նվեր ստացողը պետք է մեկ այլ նվեր կամ մետաղադրամ ուղարկի նվերը տվողին՝ որպես վճար իր նվերի դիմաց:
Այսպիսով Դիկենսը տվել էր իր գիրքն արդյունաբերող Ուիլյամ Բրուքսին, երբ վերջինս նրան դանակ-պատառաքաղներ էր նվիրել: