«Եվրախորհրդարանը կարող է հստակ ու կոնկրետ իր դիրքորոշումը դրսևորել կոնֆլիկտի հարցում: Կարծում եմ, հակամարտության կարգավորումը բավարարում է երկու կողմերի շահերը»,- ասել է Եվրախորհրդարանի Բուլղարիայից պատգամավոր Սլավի Բինևը APA-ին տված հարցազրույցում: Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացում Եվրամիության դերին՝ Բինևը նշել է, որ նման խոշոր կազմակերպությունների հիմնական խնդիրներից է այն, որ դրանք հաճախ չեն կարողանում բոլոր կողմերին բավարարող որոշում ընդունել, ինչի արդյունքում շատերի մոտ դժգոհություն է առաջանում: Եվ հիմա ժամանակն է, որ եվրոպական ինստիտուտները կոնկրետ պատասխաններ տան: