Ռոբերտ Ռոդրիգեսը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է ձեռնամուխ լինել «Կրակ ու սառույց» լիամետրաժ ֆանտաստիկ մուլտֆիլմի նկարահանման աշխատանքներին: Այս մասին հայտնում է Heat Vision-ը:
Կինեմատոգրաֆիստի խոսքերով` նախագիծը պետք է կյանքի կոչվի «Մեղքերի քաղաքը-2» ֆիլմի նկարահանումներից անմիջապես հետո:
Հատկանշական է, որ Ռոդրիգեսի հաջորդ նախագիծը լինելու է «Մաչետեն սպանում է» ժապավենը (ըստ 2010 թ. նկարահանված «Մաչետե» ֆիլմի):
«Կրակ ու սառույց» ֆիլմի օրիգինալը ստեղծվել է 1983թ՝ Ռալֆ Բակշիի կողմից, նկարիչն էր Ֆրենկ Ֆրազետտան:
Ի տարբերություն օրիգինալի` «Կրակ ու սառույց»-ը, ըստ Ռոդրիգեսի, լինելու է ոչ թե մուլտֆիլմ, այլ ֆիլմ` կենդանի դերասանների մասնակցությամբ:
Ռոբերտի խոսքերով` ժաապավենի սցենարի 70 տոկոսն արդեն պատրաստ է: