Չորս եվրոպական թերթեր` նորվեգական Aftenposten, շվեդական Svenska Dagbladet, դանիական Politiken և գերմանական Die Welt-ը, միավորվելու վերաբերյալ որոշում են կայացրել` օգնելու համար Wikileaks-ին նրա տրամադրության տակ եղած նյութերը մշակելու հարցում: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Հիշյալ ցուցակից ամենասկզբում միայն նորվեգական թերթն էր հայտնել Wikileaks նյութերը մշակելու և տպագրելու մասին: Սակայն հետագայում պարզվել է, որ թերթը չի կարող այդ ծավալը «մարսել», և համագործակցության առաջարկով դիմել է իր գործընկերներին:
Բացի այս թերթերից, Wikileaks-ի հետ համագործակցում են նաև բրիտանական The Guardian, ամերիկյան The New York Times-ը, գերմանական Der Spiegel-ը, ֆրանսիական Le Monde, որոնք առաջին իսկ օրվանից հրապարակել են Wikileaks-ի նյութերը:









































